Լրահոս

07.07.2015 20:47


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 6-ից 7-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 6-ից 7-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության և ավազակային հարձակման 1-ական դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպքից բացահայտվել է 23-ը: Բացահայտվել է գողության` 6, խարդախության` 5, յուրացման և զենք-զինամթերքի առգրավման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը