Աշխարհ

07.07.2015 11:28


Թուրքիայում հակաչինական ցույցեր են սկսվել

Թուրքիայում հակաչինական ցույցեր են սկսվել

«Վեստի»–ի փոխանցմամբ՝ ամեն ինչ սկսվել է թուրքական թերթերում հրապարակված հոդվածից։ Չինական իշանությունները Սինցզյան-Ույգուրսկ ինքնավար մարզում արգելել են կուսակցական և պետական պաշտոններ զբաղեցնող մահմեդականներին մասնակցել Ռամադանի միջոցառումներին։

Առաջինն արձագանքել է Թուրքիային ԱԳՆ–ն՝ չինացի դեսպանին կանչելով բացատրություններ տալու։ Բացի այդ, իր պաշտոնական հայտարարության մեջ գերատեսչությունն անհանգստություն է հայտնել Չինաստանում մահմեդականների ճնշումների կապակցությամբ՝ նշելով, որ Թուրքիայի դռները բաց են փախստական ույգուրների առաջ, որոնք չեն ցանկանա ենթարկվել չինական անարդարացի օրենքներին։

ԱԳՆ–ի հրապարակումից հետո էլ Ստամբուլում հակաչինական ցույցեր սկսվեցին, որոնց մասնակիցներն այրեցին չինական դրոշները և սկսեցին ույգուրներին աջակցող վանկարկումներ անել։

Բողոքի ակցիան վերաճեց ագրեսիայի ողջ Չինաստանի դեմ։ Ցուցարարները հարձակվեցին չինական խանութի վրա, ծեծեցին չինացիների նման զբոսաշրջիկներին, որոնք պարզվեց՝ կորեացիներ էին։

Այդ ամենից հետո հայտարարություն տարածեց չինական ԱԳՆ–ն՝ խորհուրդ տալով իր քաղաքացիներին զգույշ լինել Թուրքիա այցելելիս։ Չինական կառավարությունն էլ նորից հերքեց մահմեդականներին ճնշելու փաստը՝ Սինցզյան-Ույգուրսկում կատարվածը բացատրելով միջազգային ահաբեկիչ իսլամիստների մեքենայություններով։

Հայտնի է, որ ինքնավար այդ մարզում իսկապես իրականացվում են մեծաթիվ ահաբեկչություններ, որոնց պատասխանատվությունը ստանձնում է «Արևելյան Թուրքեստանի իսլամական պետությունը»։ Վերջինի նպատակն է այդ տարածաշրջանում Արևելյան Թուրքեստանի անկախ պետություն ստեղծել, որը կկառավարվի շարիաթի նորմերով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը