Քաղաքական

07.07.2015 10:42


Ազատության հրապարակում ցուցարարը բերանը կարել է. սա նրա երրորդ փորձն է (լուսանկար, տեսանյութ)

Ազատության հրապարակում ցուցարարը բերանը կարել է. սա նրա երրորդ փորձն է (լուսանկար, տեսանյութ)

Ազատության հրապարակում ցուցարարներից Հովհաննես Կարապետյանը կարել է իր բերանը։ «7օր»–ի հարցին, թե ինչու է դիմել նման ծայրահեղ քայլի, նա պատասխանեց, որ իր պահանջը զուտ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղարկելը չէ։

–Մարդիկ ինչի՞ էին 13 օր հավաքվել Բաղրամյանում, այ դրա համար՝ ռեժիմի՛ դեմ։ Էս թալանի ռեժիմի դեմ,–ասաց նա։

Սա բերանը կարելու Հ. Կարապետյանի երրորդ փորձն է։ Մյուս երկուսը, նրա խոսքերով, կատարել է բանտում։

Նշենք, որ ցուցարարի ընկերներն ու ոստիկանները համառորեն համոզում էին Հ. Կարապետյանին քանդել բերանը և հացադուլ սկսել։ Բայց վերջինը մերժում էր, նույնիսկ վիրավորվում, որ ոստիկանն իրեն նման բան է առաջարկում։

–Մենթը ո՞վ ա, որ ինձ ասի,–բորբոքվեց նա։

Թեև կարերը քանդել համոզող ոստիկաններից մեկը «7օր»–ի հարցին ի պատասխան՝ վստահեցրեց, թե ոչ մի բան էլ չէր փորձում համոզել։

–Չէի համոզում. հարցնում էի՝ ոնց ա զգում,–ասաց նա։

Ավելի ուշ նրանց հաջողվեց ցուցարարին համոզել տեղափոխվել հիվանդանոց։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը