Մոսկվայի կենտրոնում Ստալինի նմանակը դավաճանության համար ծեծել է Լենինի նմանակին
Մոսկվայի կենտրոնում՝ «Օխոտնիյ րյադ»մետրոյի կայարանի մոտ, արտասովոր միջադեպ է տեղի ունեցել։ Իրար հետ հաշիվներ են մաքրել Ստալինի և Լենինի նմանակները, որոնց հաճախ կարելի է տեսնել Կարմիր հրապարակի մերձակայքում։
Վերջերս այնտեղ զբոսաշրջիկների համար Ստալինի մեկ այլ նմանակ էլ է հայտնվել, որն էլ գժտության պատճառ է դարձել։
Երբ «Իլյիչն» ու «Կոբան» գնում էին սուրճ գնելու, Ստալինի նախկին նմանակը (Լատիֆ Վալիև) սկսել է կշտամբել Լենինի նմանակին, որ նա մտերմացել է մյուս «Ստալինի» հետ։
«Պրոլետարական քննարկումից» հետո, երբ «Լենինը» մեջքով է շրջվել «Ստալինին», վերջինը հովանոցով երեք անգամ հարվածել է նրա մեջքին։ «МК»–ի փոխանցմամբ՝ տուժած «Լենինը» փափուկ հյուսվածքների վնասվածքներով դիմել է բուժհաստատություն և դիմում գրել ՆԳՎ 1–ին բաժնում։
Մայրաքաղաքային մետրոպոլիտենի դատախազությունը վերահսկողության տակ է վերցրել կատարվածի քննությունը։
Ականատեսների խոսքերով՝ առաջին «Ստալինն» իսկապես ուներ խանդելու պատճառ։ Բանն այն է, որ 2–րդ «Ստալինը» ցուցադրական հոգատարություն է արտահայտում «Լենինի» հանդեպ, օրինակ՝ պաղպաղակ գնելիս հարցնում՝ ինչպիսին է նախընտրում «Լենինը», ահա թե ինչու է «Իլյիչը» նրա հետ դավաճանել նախկին գործընկերոջը՝ արժանանալով վերջինի հովանոցի հարվածներին։
Մոսկվայի կենտրոնում Ստալինի նմանակը դավաճանության համար ծեծել է Լենինի նմանակին
Մոսկվայի կենտրոնում՝ «Օխոտնիյ րյադ» մետրոյի կայարանի մոտ, արտասովոր միջադեպ է տեղի ունեցել։ Իրար հետ հաշիվներ են մաքրել Ստալինի և Լենինի նմանակները, որոնց հաճախ կարելի է տեսնել Կարմիր հրապարակի մերձակայքում։

7or.am