Նախկին «Միսս Բոսնիային» մեղադրել են 5 սպանության և գողությունների մեջ
Խորվաթիայի հայտնի մոդել Սլոբոդանկա Թոշիչը, որը լուսանկարվում էր «Playboy» ամսագրի համար, և մասնակցում սերբական «Վերջին հերոսը» իրապատում հեռուստաշոուին, մեղադրվել է 5 սպանության, մահափորձի և մի շարք գողությունների մեջ։
«Daily Mail»–ի փոխանցմամբ՝ նախկին «Միսս Բոսնիան» ձերբակալվել է Խորվաթիայում «Տիկնիկ» օպերացիայի շրջանակներում։
Թոշիչին և հանցավոր խմբավորման ևս 32 մասնակցի մեղադրանք է առաջադրվել։ Մոդելն արտահանձնվել է Բոսնիա–Հերցոգովինային, որտեղից փախել էր մեկ տարի առաջ, երբ սկսվել էր հետաքննությունը։
Ոստիկանության տվյալներով՝ Թոշիչը հանցավոր խմբավորման անդամ էր, որը գլխավորում էր նրա՝ արդեն պատիժը կրող սիրեկանը։ Ընդհանուր առմամբ, գողոնը կազմում է 7 մլն դոլար։
Մոդելին մեղադրում են նաև նախկին սիրեկանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, որը տեղացի հայտնի գանգսթեր էր։

7or.am