Սիրիացի այն երեխաներին, որոնց ծնողները զոհվել են ռազմական գործողությունների ընթացքում, 2 շաբաթով հանգստանալու կուղարկեն Ղրիմ։
«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ որբերը կհանգստանան վետերանների «Մարտական եղբայրություն» կազմակերպության ճամբարում։
«Սիրիացի մահացած զինծառայողների երեխաների գալուստը Ռուսաստան կարևոր է և՛ որպես աջակցություն սիրիացի ժողովրդին, որի մասին վերջերս հավաստեց ՌԴ նախագահը, և՛ որպես հումանիտար օգնություն պատերազմներից ծվատված Սիրիային»,–ասել է կազմակերպության փոխնախագահ Դմիտրի Սաբլինը։
Ծրագրի շրջանակներում ՌԴ է մեկնել 15 սիրիացի դպրոցական։ Առաջին օրը նրանք մասնակցել են Էլեկտրոգորսկ քաղաքում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառումներին։
Սիրիացի որբերին հանգստանալու կուղարկեն Ղրիմ

7or.am