Աշխարհ

06.07.2015 17:59


Մկրտել են արքայադուստր Շառլոթին (լուսանկարներ)

Մկրտել են արքայադուստր Շառլոթին (լուսանկարներ)

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին Սանդրիգեմի Ս. Մարիամ Մագթաղինացի եկեղեցում մկրտել են իրենց 2–ամսական դստերը՝ Շառլոթին։

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը միշտ պահպանում է ավանդույթները, սակայն այս անգամ ընդունված կանոններից որոշ շեղումներ են եղել։

Սովորաբար միապետական ընտանիքի անդամներին մկրտում են Լոնդոնի Ս. Ջեյմս պալատի մատուռում։ Սակայն փոքրիկ արքայադստեր մկրտությունն անցել է այլ վայրում՝ Սանդրիգեմի Ս. Մարիամ Մագթաղինացի եկեղեցում, որը մեծ նշանակություն ունի արքայազն Ուիլյամի համար. 1961թ. այնտեղ է մկրտվել նրա մայրը՝ արքայադուստր Դիանան։

Մյուս խախտումը մկրտության ժամկետն էր. թագավորական ընտանիքում երեխային մկրտում են 3 ամիսը լրանալուց հետո, սակայն հուլիսի 2–ին լրացել է Շառլոթի 2–ամսականը։

Տեղական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ շտապելու պատճառը թագավորական ընտանիքի ցանկությունն է եղել՝ մկրտությունն իրականացնել Բալմորալ ամրոցում Եղիսաբեթ II–ի ավանդական ամառային տոնակատարությունից առաջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը