Հուլիսի 6-ին՝ ժամը 13.57-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Գորիս հատվածի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 34 AV 025 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել արգելապատնեշին: Վարորդը՝ 1960 թ. ծնված Շ. Հ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Վայք քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենան:
«ՎԱԶ-2106»–ը հարվածել արգելապատնեշին