Լրահոս

06.07.2015 15:09


Արգելակման համակարգի խափանում, խուճապ, վնասվածքներ և մեկ զոհ

Արգելակման համակարգի խափանում, խուճապ, վնասվածքներ և մեկ զոհ

Հուլիսի 5-ին՝ ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 1987 թ. ծնված Ջուլիետա Իսկանդարյանը, իսկ վերջինիս 3-ամյա որդին` քերծվածքներով:
Պարզվել է, որ նրանք վնասվածքները ստացել են նույն օրը, երբ ժամը 18.10-ի սահմաններում Կրաշեն-Գյումրի ճանապարհի 1-ին կմ-ին «ՊԱԶ 762» մակնիշի ավտոմեքենայի արգելակման համակարգի խափանման պատճառով առաջացել է խուճապ, ինչի հետևանքով վերջիններս դուրս են թռել ավտոմեքենայից և ստացել վնասվածքներ:
Ջուլիետա Իսկանդարյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը