Լրահոս

11.11.2009 11:54

Հայաստանում H1N1 վիրուսով (խոզի գրիպ) վարակված ևս 2 հիվանդ է գրանցվել

H1N1 վիրուսով (խոզի գրիպ) վարկաված հիվանդների թիվը Հայաստանում գնալով մեծանում է։ Ըստ Հայաստանի առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանի՝ վերջին տվյալներով ևս երկու վարակված է հայտնաբերվել։

-Նրանցից մեկը Սանկտ-Պետերբուրգի մեր հայրենակիցն է՝ հայտնաբերված օդանավակայանից, մյուսը Էրեբունի հիվանդանոցից է։ Օդանավակայաններում հսկողություն է սահմանաված, վարակվածները հիվանդանոցներում մեկուսացված պայմաններում են բուժօգնություն ստանում, կանոնները պահպանված են, որ վարակը չտարածվի։ Մենք դրան ամիսներ առաջ էինք պատրաստվել, ու հիմա խուճապ չկա,-«7օր»-ի հետ զրույցում ասել է նա։

Շուշան Հունանյանի խոսքերով՝ H1N1 վիրուսով վարակված հայաստանյան առաջին հիվանդն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել իր երկիր։

Ըստ որոշ գնահատականների՝ խոզի գրիպի տարածման հավանականությունը կմեծանա, քանի որ սեզոնային աշխատանքից տուն վերադարձող մեր հայրենակիցների հոսքը գնալով մեծանալու է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։