«WikiLeaks»-ը նոր բացահայտումներ է հրապարակել ԱՄՆ-ի կողմից իրականացվող լրտեսման մասին
Հայտնի «WikiLeaks»-ը նոր բացահայտումներ է հրապարակել ԱՄՆ-ի կողմից իրականացվող լրտեսման վերաբերյալ։
Ըստ կայքի տեղեկությունների՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հետևել են Բրազիլիայի ֆինանսական և քաղաքական էլիտային:
Նշվում է, որ գաղտնալսվել է նույնիսկ Բրազիլիայի նախագահի նստավայրում գտնվող հեռախոսը, իսկ ԱՄՆ-ի ինտենսիվ գաղտնալսման ցուցակում գրանցված էր մոտ 29 համար, որոնք պատկանում էին երկրի առաջադեմ քաղաքական և տնտեսական գործիչներին։
«Вести. ru»-ի փոխանցմամբ՝ 2 տարի առաջ Բրազիլիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները սրվել են հենց ԱՄՆ-ի կողմից իրականացվող լրտեսական գործողությունների պատճառով: Սակայն վերջերս Ռուսեֆը այցելել է Վաշինգտոն և մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել, որ լրտեսության հետ կապված լարվածությունը մնացել է անցյալում:
Դիլմա Ռուսեֆի խոսքերով` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և ամերիկյան կառավարությունը նշել են, որ իրենք այլևս բարեկամ երկրների նկատմամբ լրտեսական աշխատանքներ չեն իրականացնում:
«Ես հավատում եմ Օբամային: Նա ասաց, որ եթե նրան անհրաժեշտ լինեն Բրազիլիայի մասին ոչ պաշտոնական տեղեկություններ, նա պարզապես կվերցնի հեռախոսը և կզանգի ինձ», - ասել է Ռուսեֆը:
Հիշեցնենք, որ վերջերս «WikiLeaks»-ը նաև նոր ապացույցներ էր ներկայացրել՝ ինչպես են ԱՄՆ հատուկ ծառայությունները, բրիտանացիների հետ համագործակցելով, գաղտնալսել Մերկելի և մի քանի տասնյակ գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազրույցները։ Գերմանիայում ԱՄՆ դեսպանը շտապ կանչվել էր կանցլեր Անգելա Մերկելի գերատեսչություն՝ բացատրություններ տալու ԱՄՆ ԱԱԳ–ի շուրջ ծագած լրտեսական նոր սկանդալի մասին։

7or.am