Քաղաքական

06.07.2015 13:20


Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվեց (լրացված)

Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվեց (լրացված)

Ինչպես հայտնել էինք, ոստիկանությունը մինչև 12։30–ը ժամանակ էր տվել ցուցարարներին՝ բացելու Բաղրամյան պողոտան, այլապես խոստացել էր սեփական միջոցներով դա անել։

Այս պահին այնտեղ գտնվող ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը խնդրել է ցուցարարներին բողոքի գործողությունը շարունակել Ազատության հրապարակում։

Խնդրում եմ, թարգեք։ Ձեր օգնությամբ բացենք, ջրցանի միջոցով էլ փողոցը կմաքրենք։ Ձեր արդարացի պահանջը շարունակեք այնտեղ, սա ձև չի. խնդրեմ, գնացեք, մենք էլ օգնում ենք ձեզ։ Սա արդեն դեմագոգիա է,–ասել է նա։

***

Ցուցարարները հայտարարեցին, որ սա բացահայտ սադրանք է ոստիկանության կողմից, և եթե ոստիկանությունն ուժ կիրառի, ապա իրենք կպահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը։

***

Ցուցարարները նստել են Բաղրամյան պողոտայի մեջտեղում։

***

Ոստիկանները սկսեցին քանդել բարիկադները։ Ցուցարարները վանկարկում են՝ «Ոստիկանից չե՛նք վախում». «Հաղթանակը մե՛րն է». «Բարիկադը մե՛րն է»։

***

Բոլոր աղբամանները ոստիկաններն ապամոտնաժեցին և հեռացրեցին պողոտայից։

***

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն առաջարկում է ցուցարարներին միասին վերականգնել Բաղրամյան պողոտայի նախկին մաքուր տեսքը։

Մենք հատուկ միջոցներ չենք կիրառելու. մտնելու ենք իրանց ձեռքը ու երթևեկությունը վերականգնենք,–վստահեցրել է Հունան Պողոսյանը։

Վալերի Օսիպյանն էլ ընդգծել է. «Նայե՛ք, ոստիկանների մոտ անգամ մահակներ չկան»։

***

Ոստիկանները սկսեցին կտրել և վերցնել իրենց ու ցուցարարներին բաժանող պարանը։

***

Բաղրամյան պողոտայում է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը։

***

Այնտեղ են նաև ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և Նիկոլ Փաշինյանը։

***

Ցուցարարներին սկսեցին բերման ենթարկել՝ քաշելով ոտքերից և ձեռքերից։

***

Հունան Պողոսյանը վստահեցրեց, որ բերման ենթարկվածներին սահմանված ընթացակարգերով բաց կթողնեն։

***

Այս պահին արդեն Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել է։ Ոստիկանները, սակայն, շարքով կանգնած են մայթերի երկայնքով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը