Արա Բուդաղյանին մեղադրանք են առաջադրել և կալանավորել
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ձերբակալված Արա Բուդաղյանին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղադրանք է առաջադրել։ Որպես խափանման միջոց՝ ընտրվել է կալանավորումը։
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ Քննչական վարչության՝ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշվածհանցագործությաննառնչակիցլինելուկասկածանքով, 03.07. 2015թ. ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ ԳարենՌոմիկիԱթաջանյանը, ՀենրիկՇահենիԱվագյանը և Գորիս քաղաքի բնակիչներ ՎիտալիՎլադիմիրիՄինասյանըևԱրաԷմիլիԲուդաղյանը:
Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունների արդյունքում ձերբակալված անձանց պատկանող բնակարաններից, այլ շինություններից հայտնաբերվել են մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում՝ «ԱԿ-74» տեսակի 5. 45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ փամփշտատուփերով և փամփուշտներով:
Արա Բուդաղյանը հայտարարել է, որ որևէ առնչություն չունի մահափորձի հետ, և ոչ մեկին չի դրդել դրա իրագործմանը։
Արա Բուդաղյանին մեղադրանք են առաջադրել և կալանավորել
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ձերբակալված Արա Բուդաղյանին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղադրանք է առաջադրել։ Որպես խափանման միջոց՝ ընտրվել է կալանավորումը։
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ Քննչական վարչության՝ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, 03.07. 2015թ. ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը և Գորիս քաղաքի բնակիչներ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը և Արա Էմիլի Բուդաղյանը:

7or.am