Լրահոս

11.11.2009 10:33

Փորձագետներ. «Անկարան չի վավերացնի հայ–թուրքական արձանագրությունները՝ առանց ԼՂ–ի հարցում առաջընթացի»

Որոշ փորձագետների կարծիքով՝ Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները՝ առանց ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում շոշափելի առաջընթացի։

«Թուրքիայի խորհրդարանում մինչև այժմ չի քննարկվել Անկարա-Երևան արձանագրությունները, ինչը որոշակի ուղերձ է Հայաստանին, որ հայ-թուրքական սահմանի բացումն ուղղակիորեն կապված է ԼՂ-ի հարցի լուծման հետ,- ասել է Թուրքիայի ազգային հետախուզության նախկին փորձագետ Մահիր Քայնաքը,- Թուրքիայի համար Ադրբեջանի հետ հարաբերություններն ավելի կարևոր են, քան Հայաստանի հետ, և պաշտոնական Անկարան չի կարող հանդուրժել այդ հարաբերությունների վատթարացումը»։

Նա նաև հավելել է, որ եթե Հայաստանն իրականում ձգտում է սահմանի բացմանը, ապա պետք է առաջին հերթին իր հարաբերությունները կարգավորի Ադրբեջանի հետ։

Արձանագրությունների ստորագրման հաջորդ օրն իսկ «TRT1» թուրքական պետական հեռուստաալիքին տված արձանագրություններում այդ երկրի ԱԳ նախարար Ա. Դավութօղլուն ԼՂ-ի տարածքներից հայկական զորքերի դուրսբերումն անվանեց կարևոր նախապայման Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման համար։

Բելգիայի Եվրոպական կենտրոնի քաղքականության Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Ամանդա Աքչաքոցայի կարծիքով էլ՝ Թուրքիան ցանկանում է ԼՂ-ի հարցում Հայաստանից իրենց  օգտին առաջընթաց ստանալ, ինչին մինչ այժմ չի հաջողվել հասնել։

Ըստ «Trend News»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։