Աշխարհ

06.07.2015 10:00


Քերրի. «Իրանը և «վեցնյակը» կարող են ստորագրել համաձայնագիրն այս շաբաթ»

Քերրի. «Իրանը և «վեցնյակը» կարող են ստորագրել համաձայնագիրն այս շաբաթ»

«Վեցնյակը» և Իրանն ավելի քան մոտ են գտնվում համաձայնագրի ստորագրմանը։ Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։

Վերջինի խոսքերով՝ չնայած որոշ կարևոր խնդիրներին՝ ճիշտ որոշումներ ընդունելու դեպքում իրանական միջուկային խնդրով համաձայնագիրը կարող է կնքվել հենց այս շաբաթ։

«Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք իրական առաջընթացի ենք հասել, բայց ես չեմ ուզում, որ բոլորը մտածեն, թե մենք մինչև հիմա չենք համաձայնեցրել մի քանի բարդ հարցեր։ Եվ չնայած ես միանգամայն համաձայն եմ Իրանի ԱԳՆ ղեկավար Զարիֆի հետ, որ մենք երբևէ այսքան մոտ չենք եղել դրան, ներկայումս բանակցությունները կարող են զարգանալ տարբեր ուղղություններով»,–ասել է Քերրին։

Նախօրեին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը միացել է իրանական միջուկային խնդրով Վիեննայում անցկացվող բանակցություններին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը պահանջում է չեղարկել ՄԱԿ ԱԽ–ի, ԱՄՆ–ի և ԵՄ–ի կողմից կիրառվող տնտեսական և ֆինանսական բոլոր պատժամիջոցները «վեցնյակի» հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո։ Դիվանագիտական աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ պատժամիջոցները կչեղարկվեն մինչև այս դեկտեմբեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը