Աշխարհ

06.07.2015 09:45


Մերկելն ու Օլանդն ընթրիքին կքննարկեն հունական հանրաքվեի արդյունքները

Մերկելն ու Օլանդն ընթրիքին կքննարկեն հունական հանրաքվեի արդյունքները

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ծրագրում են այսօր երեկոյան Փարիզում քննարկել հունական հանրաքվեի արդյունքները։

«Ելիսեյան պալատում կայանալիք հանդիպումը Ֆրանսիայի և Գերմանիայի համագործակցության շարունակությունն է Հունաստանին օգնելու ծրագրի շուրջ»,– «Reuters»–ի փոխանցմամբ՝ ասել է Օլանդը։

«Ընթրիքի սեղանին Մերկելն ու Օլանդը կքննարկեն հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակը և նշված խնդրով գերմանա–ֆրանսիական համագործակցության շարունակությունը»,–հայտարարել է Մերկելի մամուլի քարտուղար Շթեֆֆեն Զայբերթը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հույները դեմ են քվեարկել վարկատուների առաջարկներին. 59,7%–ը դեմ է, մոտ 40,3%–ն էլ աջակցում է վարկատուների՝ ֆինանսական օգնությունը երկարաձգելու պահանջներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը