Լրահոս

06.07.2015 18:53


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 5-6-ը ՀՀ ՏԿ և ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Երևանի Բուսաբանական այգում այրվել է 3000 քմ բուսածածկ տարածք, Արտաշատի խճուղում` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի մոտակայքում` 4000 քմ խոտածածկ տարածք, Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում` 2000 քմ, Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտակա գազալցակայանի մոտակայքում` 5000 քմ, Սևաստոպոլյան փողոցի թիվ 11 տան մոտակայքում` 2000 քմ, Խաղաղ Դոն փողոցում` Էրեբունի ԲԿ-ի մոտակայքում` 1000 քմ, Լվովյան փողոցի թիվ 9 շենքի մոտակա այգում` 1 հա բուսածածկույթ, Արարատի մարզի Այգեզարդ գյուղում` 1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Երվանդ Շահազիզի փողոցին հարակից տարածքում` 3000 քմ խոտածածկ տարածք և 30 բերքատու ծառ, Աշտարակ քաղաքի Կարմրավոր եկեղեցու մոտակայքում` 1500 քմ, Ուջան գյուղի գերեզմանատան մոտակայքում` 10000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի Ռոսիա փողոցի 4-րդ շենքի մոտակայքում` 1500 քմ, Բյուրեղավան քաղաքում` 2000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են:

Այս խորագրի վերջին նյութերը