Լրահոս

05.07.2015 21:25


Խոշոր հրդեհ Գուրգեն Մահարի փողոցում (լուսանկարներ)

Խոշոր հրդեհ Գուրգեն Մահարի փողոցում (լուսանկարներ)

Հուլիսի 5-ին, ժամը 16.21-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդաշեն թաղամասի 1-ին փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ և օպերատիվ խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:

Պահանջվել է օգնություն` մեկ ջրատար:

Պարզվել է, որ Գուրգեն Մահարի փողոցում այրվում են երեք տան (կից տներ) տանիքի փայտյա կառուցատարեր (մոտ 180 քմ) և 4 սենյակ՝ գույքով (մոտ 60 քմ) :

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.16-ին, մարվել՝ 17.44-ին:

ժամը 17.57-ին տեղեկություն է ստացվել, որ դեպքի վայրում քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի մասին տեղեկացվել է «1-03» ծառայության դիսպետչերը:

Այս խորագրի վերջին նյութերը