Լրահոս

11.11.2009 10:37

Նախօրեին Թուրքիայի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք

Նախօրեին Թուրքիայի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք

Նախօրեին Թուրքիայի խորհրդարանում, քրդական հարցի քննարկման ժամանակ, իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության և ընդդիմության ներկայացուցիչների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Նախ, ընդդիմադիրները հարցի քննարկման շրջանակներում թույլ չեն տվել ելույթ ունենալ Թուրքիայի ներքին գործերի նախարար Բաշիր Աթալային, այնուհետև նրա ելույթի ժամանակ բարձրացրել են ««Արդարություն և զարգացում»-ը, ահաբեկիչներն ու հայերը թուրքերի թշնամիներն են», «Չենք թողնի մոռանալ Աթաթուրքի անունը», «Չկա ներում քուրդ ահաբեկիչներին» գրություններով պաստառներ։ Խորհրդարանի խոսնակ Մեհմետ Ալի Շահինը, տեսնելով, որ կրքերը բորբոքվում են, կոչ է արել իջեցնել պաստառներն ու ընդհատել է նախարար Աթալայի ելույթը։ Սակայն լարվածությունը չի թուլացել և կրկին իրավիճակը սրվել է իշխող խմբակցության փոխքարտուղարի ելույթի ժամանակ, երբ վերջինս մեղադրել է ընդդիմությանը Թուրքիայի շահերին դավաճանելու մեջ։ Դրան հաջորդել է «Արդարություն և զարգացում» կուսակցության ու ընդդիմության ներկայացուցիչների միջև ծեծկռտուքը։ Միայն Մեհմետ Ալի Շահինի միջամտությունից հետո են կրքերը հանդարտվել, և կայացվել է որոշում «քրդական հարցի ժողովրդավարական լուծման քննարկումները» տեղափոխել նոյեմբերի 12-ին։

Ըստ «1news.az»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։