Լրահոս

11.11.2009 10:24

ՀՀ առողջապահության նախարարությունը ամեն ինչ անում է, որպեսզի H1N1 վարակի (խոզի գրիպ) դեմ պատվաստանյութը հնարավորինս շուտ հասնի Հայաստան

-Պատվաստումները կսկսվեն այն ժմանակ, երբ որ պատվաստանյութը կմտնի երկիր։ Հիմա բանակցություններ են գնում այդ պատվաստանյութն արտադրող ընկերությունների և ներկայացուցիչների հետ, որպեսզի մինչև ԱՀԿ-ի տրամադրելը՝ հնարավորինս շուտ  պատվաաստանյութ ներկրվի երկիր,-«7օր»-ի հետ զրույցում, խոսելով  H1N1վարակի (խոզի գրիպ) դեմ պատվաստումների մասին, ասել է  Հայաստանի առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը։

Նրա խոսքերով՝ ոչ ոք չի կարող ասել, թե պատվաստանյութը երբ Հայաստան կհասնի, բայց ամեն ինչ արվում է դա հնարավորինս արագացնելու համար։

-Երեկ նախարարի մոտ խորհրդակցություն է  եղել պատվաստանյութ ներկրող ընկերությունների ներկայցուցիչների հետ, և նախարարը հորդորել է օժանդակել մեզ։ Նա նաև հանդիպել  է ԱՀԿ-ի, ՅՈւՆԻՍԵՖ-ի,  Համաշխարհային բանկի ներկայցուցիչների հետ, որոնք պետք է հստակեցնեն, թե ինչպես են օգնելու այս հարցում,-ասել է Շուշանիկ Հունանյանը։

Իսկ թե ինչ իրավիճակ է Հայաստանում այս պահին՝ կապված H1N1վարակի  տարածումը կանխարգելելու հետ՝ նա ասել է, թե հստակ ինֆորմացիա կարող է տալ խորհրդակցությունից հետո, որը տեղի կունենա մեկ ժամվա ընթացքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։