Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ձերբակալել են Բուդաղյանների կրտսեր եղբորը՝ Արա Բուդաղյանին: Ժամեր առաջ Արա Բուդաղյանի հարազատները զանգահարել են Օմբուդսմենի թեժ գծին և հայտնել, որ Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանին թույլ չեն տալիս տեսակցել իր վստահորդի հետ: Օմբուդսմենի ներկայացուցիչ Մարտիկ Մարտիրոսյանն անմիջապես այցելել է Ազգային անվտանգության ծառայության ձերբակալվածների պահման վայր: Օմբուդսմենի ներկայացուցչի այցելության արդյունքում պարզվել է, որ այդ ժամանակ Արա Բուդաղյանը գտնվում ոչ թե ԱԱԾ –ում այլ՝ Ոստիկանության ձերբակալվածների պահման վայրում: Այնուհետև Օմբուդսմենի ներկայացուցիչը այցելել է Ոստիկանության ձերբակալվածների պահման վայր, առանձնազրույց է ունեցել Արա Բուդաղյանի հետ և պարզաբանել նրա իրավունքների պաշտպանության հնարավորությունները: Արա Բուդաղյանի հետ տեսակցությունից հետո Օմբուդսմենի ներկայացուցիչը հանդիպել է ՁՊՎ-ի մոտ սպասող Բուդաղյանի հարազատներին և փաստաբանին, տեղեկություններ հաղորդել Արա Բուդաղյանի և կատարված գործողությունների մասին:
Բուդաղյանները դիմել են ՄԻՊ–ին
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ձերբակալել են Բուդաղյանների կրտսեր եղբորը՝ Արա Բուդաղյանին: Ժամեր առաջ Արա Բուդաղյանի հարազատները զանգահարել են Օմբուդսմենի թեժ գծին և հայտնել, որ Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանին թույլ չեն տալիս տեսակցել իր վստահորդի հետ:
Օմբուդսմենի ներկայացուցիչ Մարտիկ Մարտիրոսյանն անմիջապես այցելել է Ազգային անվտանգության ծառայության ձերբակալվածների պահման վայր: Օմբուդսմենի ներկայացուցչի այցելության արդյունքում պարզվել է, որ այդ ժամանակ Արա Բուդաղյանը գտնվում ոչ թե ԱԱԾ –ում այլ՝ Ոստիկանության ձերբակալվածների պահման վայրում:
Այնուհետև Օմբուդսմենի ներկայացուցիչը այցելել է Ոստիկանության ձերբակալվածների պահման վայր, առանձնազրույց է ունեցել Արա Բուդաղյանի հետ և պարզաբանել նրա իրավունքների պաշտպանության հնարավորությունները:
Արա Բուդաղյանի հետ տեսակցությունից հետո Օմբուդսմենի ներկայացուցիչը հանդիպել է ՁՊՎ-ի մոտ սպասող Բուդաղյանի հարազատներին և փաստաբանին, տեղեկություններ հաղորդել Արա Բուդաղյանի և կատարված գործողությունների մասին:
Օմբուդսմենի գրասենյակ