Աշխարհ

05.07.2015 14:21


Չինացին երկու տարի արջեր է պահել՝ կարծելով, որ դրանք շներ են

Չինացին երկու տարի արջեր է պահել՝ կարծելով, որ դրանք շներ են

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Չինաստանում: Յունան նահանգի բնակիչը երկու տարի շարունակ փորձում էր սանձահարել արջերին՝ նրանց շների տեղ դնելով:

Ինչպես տեղեկացնում է «Вести. ru»-ն, տղամարդը, ով Վիետնամի սահմանի մոտակայքում ագարակ ունի, երկու տարի առաջ հանդիպել է մի տղամարդու, ով առաջարկել է նրան երկու շան ձագ գնել: Տղամարդը պատմել է, որ երկու տարի շարունակ խնամել է «շներին», որոնք իրենց բավական հանգիստ էին պահում. պարզապես օրեցօր ավելի շատ ուտելիք էին պահանջում և մի քանի անգամ նույնիսկ բռնել ու կերել էին ագարակում պահվող հավերին:

Տղամարդը պատահաբար մի պաստառ է տեսել, որի վրա կոչ էր արվում պահպանել բնությունը և սև արջերին: Հենց այդ ժամանակ էլ նա հասկացել է, որ իր ագարակում շների փոխարեն արջեր են ապրում: Իրականությունն իմանալուց հետո նա դիմել է կենսաբանական ոստիկանություն, որոնց աշխատողները հաստատել են՝ ագարակում ապրող կենդանիներն իսկապես հատուկ պահպանվող սև ասիական արջեր են` արու և էգ: Տղամարդը հույս է հայտնել, որ մասնագետները կօգնեն կենդանիներին հարմարվել իրենց տեսակի համար բնական միջավայրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը