Աշխարհ

04.07.2015 15:15


Սերբիան հետաքրքրված է «Թուրքական հոսքով»

Սերբիան հետաքրքրված է «Թուրքական հոսքով»

Սերբիան հետաքրքված է գազի մատակարարման դիվերսիֆիկացման հարցով, այդ թվում՝ «Թուրքական հոսքի» շրջանակներում։ Ինչպես հաղորդում է «РИА Новости»–ին, այս մասին հայտարարել է Ռուսաստանում Սերբիայի դեսպան Սլավենկո Թերզիչը։

«Էներգետիկ անվտանգության հարցը չափազանց կարևոր է Սերբիայի համար։ Մենք մեծ հույսեր էինք կապում «Հարավային հոսքի» հետ։ Այն բանից հետո, երբ այն կանգնեցվեց, հիմա մենք նոր աղբյուրներ ենք փնտրում։ Այս պահի դրությամբ՝ Սերբիան քննարկում է բոլոր հնարավոր հոսքերը, հատկապես նրանք, որոնք կարող են ռուսական գազը Սերբիա հասցնել։ Դրանցից մեկը «Թուրքական հոսքն» է»,–ասել է Թերզիչը։

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը հնարավոր է՝ հետաձգվի Թուրքիային մատակարարվող գազի գնի վեճի պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը