Աշխարհ

05.07.2015 10:29


Շնաձուկ–մարդակերի հարձակումը՝ համացանցի հիթ (տեսանյութ)

Շնաձուկ–մարդակերի հարձակումը՝ համացանցի հիթ (տեսանյութ)

Մոտ 3 մլն դիտում է հավաքել «YouTube»–ում հունիսի 30–ին տեղադրված տեսանյութը, որում պատկերված է սպիտակ շնաձկան՝ դայվերների վրա հարձակման պահը։

Դեպքը տեղի է ունեցել Հարավային Աֆրիկայի ափին։ Բարեբախտաբար, սուր զգացողությունների սիրահարները ջրի տակ են եղել նման դեպքերի համար նախատեսված հատուկ վանդակում, և որևէ մեկը չի տուժել։

3,5–մետրանոց շնաձուկը հարձակվել է վանդակի վրա և ատամներով ծռել կլոր հաստ վանդակաճաղը։

Տեսանյութի հեղինակ Հիլարի Ռեյի խոսքերով՝ հոլովակը նկարահանվել է «GoPro Hero 4» էքստրեմալ տեսախցիկով։

«Շնաձուկն իրականում ավելի մոտ էր գտնվում, քան թվում է»,–պատմել է Հիլարին և ներողություն խնդրել ընկերոջ ցնցումների ու ճիչերի համար։

Մեծ սպիտակ շնաձուկը կամ շնաձուկ–մարդակերն աշխարհի ամենամեծ գիշատիչ ձկներից մեկն է։ Հենց շնաձկան այս տեսակն է ավելի վտանգավոր մարդկանց համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը