Ֆիլիպիններում լաստանավ է խորտակվել. զոհերի թիվը հասել է 59–ի (լուսանկար)
Ֆիլիպիններում խորտակված ուղևորատար լաստանավի զոհերի թիվը հասել է 59–ի։ Այս մասին հայտնում է «ТАСС»–ը։ Հաջողվել է փրկել 140 մարդու։
Լաստանավում 173 ուղևոր և անձնակազմի 14 անդամ է եղել։
Նախնական տվյալներով՝ խորտակման պատճառը մարդկային գործոնն է։
Նշվում է, որ նավահանգստից դուրս գալուց հետո լաստանավը շրջադարձ է կատարել, որի արդյունքում էլ թեքվել է։ Խուճապահար ուղևորները կուտակվել են լաստանավի աջ կողմում, ինչի հետևանքով այն կողաշրջվել է։ Մարդկանց սկսել են փրկարարական ժիլետներ բաժանել, սակայն շատերը չեն հասցրել հագնել դրանք։
Ոստիկանությունն արդեն իսկ մեղադրանք է առաջադրել անձնակազմին և լաստանավի սեփականատերերին։
Ականատեսները պատմել են, որ լաստանավում են եղել նաև ցեմենտով և բրնձով լի հարյուրավոր պարկեր, ինչը ծանրաբեռնվելու պատճառ է դարձել։ Չթույլատրված բեռի քաշը, հնարավոր է, հասել է մինչև 7,5 տոննայի։

7or.am