Տնտեսական

04.07.2015 12:49


Նաիրիտցիները հուլիսի 9-ին ակցիա կանեն

Նաիրիտցիները հուլիսի 9-ին ակցիա կանեն

«Նաիրիտ» գործարանի նախկին եւ ներկա աշխատակիցները հուլիսի 9-ին կրկին հավաքվելու են Կառավարության շենքի դիմաց։

«Մեզ խոստացել էին, որ մինչեւ հուլիսի 15-ն աշխատավարձի ողջ պարտքը փակվելու է։ Դա նշանակում է, որ առնվազն 10 օր առաջ՝ գոնե ամսի 5-6-ից, պետք է սկսեն գումարը փոխանցել, որովհետեւ սա բավականին մեծ գումար է, եւ, ինչպես հասկանում եմ, պետք է արվի հերթականությամբ»,- «Ա1+»-ին ասաց «Նաիրիտ» գործարանի համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը։

Նրա խոսքերով՝ հավաքվում են, որպեսզի հասկանան, թե երբ է գործարանը վերագործարկվելու, եւ երբ է մարվելու աշխատավարձի պարտքը։
«Եթե մինչեւ ամսի 9-ը գումար չփոխանցեն, դա նշանակում է, որ հերթական անգամ պետք է ասեն՝ կներեք, չստացվեց, կամ՝ մի քիչ էլ ենք ձգում»,- մտավախություն հայտնեց Անուշ Հարությունյանը։

Մանրամասները՝ «Ա1+»-–ում։

Այս խորագրի վերջին նյութերը