Սարսափելի լուսանկար է արել Լոնդոնի 42-ամյա բնակիչը Ջամայկայում բարեկամների մոտ հանգստանալու ժամանակ: «Mirror»-ի փոխանցմամբ` բրիտանացին պատմել է, որ տանը, որտեղ ապրում են նրա ծնողները, բնակվում է նաև իր պապի ուրվականը, ով չէր ցանկանում, որ իրեն ծերանոց հանձնեն:
«Ես պատի վրա ջրվեժի պատկերով նկար տեսա և ցանկացա լուսանկարել այն: Իսկ երբ տեսա, թե ինչ է ստացվել, սարսափեցի: Ջրվեժի փոխարեն իմ լուսանկարում պատկերված էր կանաչ ուրվականի սարսռեցնող դեմքը», - պատմել է տղամարդը` նշելով, որ նկարը տեսնելուց հետո իր բարեկամները խուճապահար են եղել՝ խոստովանելով, որ շուտվանից էին կասկածում, որ ապրում են ուրվականներով լի տան մեջ:
Նկարն այնքան է սարսափեցրել տան բնակիչներին, որ այժմ նրանք տուն են վարձել, և տեղափոխվել են այնտեղ։
Բրիտանացին ուրվական է լուսանկարել Ջամայկայում

7or.am