Աշխարհ

04.07.2015 16:08


Վրաստանը ՌԴ–ից 70 մլն եվրո է պահանջում ներգաղթյալներին արտաքսելու համար

Վրաստանը ՌԴ–ից 70 մլն եվրո է պահանջում ներգաղթյալներին արտաքսելու համար

Վրաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է դիմել ՌԴ–ից 70 մլն 320 հազ եվոր բռնագանձելու նպատակով՝ իբրև «բարոյական վնասի փոխհատուցում» իր երկրի քաղաքացիներին, որոնց 2006–ի աշնանն արտաքսել են ՌԴ–ից։ Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, հայտնել է երկրի Արդարադատության նախարարությունը։

Նշվում է, որ փոխհատուցման չափը հիմնված է Ստրասբուրգի դատարանի նախադեպային որոշումների վրա։

Նախորդ տարվա հուլիսի 3–ին ՄԻԵԴ Մեծ պալատը հրապարակել էր այդ գործով իր վճիռը, սակայն ՌԴ կողմից միայն խախտումներ էր արձանագրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, և չէր սահմանել փոխհատուցման չափը։ Նույն տարվա հուլիսի 10–ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել էր, որ ՄԻԵԴ–ը փաստացի մերժել է Թբիլիսիի մեղադրանքները ՌԴ–ի դեմ՝ հակավրացական ու խտրական որոշակի միջոցների դիմելու վերաբերյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը