«Պոբեդա»–ի ուղևորները 100 հազ դոլարի փրկարարական ժիլետներ են գողացել
«Газеты.Ru»-ի փոխանցմամբ՝ ռուսական «Աերոֆլոտ»-ի «Պոբեդա» դուստր ընկերության ուղևորները 2015թ. սկզբից ինքնաթիռներից 100 հազ դոլարի գույք են գողացել:
Այս մասին հայտնել է ավիաընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Կալմիկովը՝ նշելով, որուղևորները հիմնականում գողանում են փրկարարական բաճկոնները և ուղևորների փրկարարական սխեմաները:
Ավիաընկերությունը նաև լրացուցիչ ծախսեր է անում գույքի վնասման պատճառով: Օրինակ՝ ուղևորները վնասում են նստատեղերը՝ դրանց ու սեղանների վրա թողնելով իրենց մաստակները:
«Որպեսզի պոկենք մեկ մաստակը և սարքավորումները նորմալ վիճակի բերենք, ավիաընկերությունը ստիպված է որոշ դեպքերում մինչև 100 հազ ռուբլի ծախսել», - բողոքել է Կալմիկովը` նշելով, որ ընկերությունը պատրաստվում է մրցույթ կազմակերպել հատուկ համրող «RFID» տարբերանշաններ գնելու համար, որպեսզի հնարավոր լինի դրանք փակցնել ինքնաթիռի գույքին և այդկերպ նվազեցնել գողությունների թիվը:
«Պոբեդա»–ի ուղևորները 100 հազ դոլարի փրկարարական ժիլետներ են գողացել