Ցուցարարներ. «Փողոցը ոստիկաննե՛րն են փակել, ոչ թե մենք» (լրացված)
Ինչպես հայտնել էինք, այսօր առավոտյան Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին համոզում էր ապամոնտաժել Բաղրամյան պողոտայում բարիկադների վերածված աղբամանները։ Նա նաև նրանց մեղադրում էր ապօրինի կերպով երթևեկությունը խոչընդոտելու մեջ։
Քիչ առաջ ցուցարարները ԶԼՄ–ի համար հանդես եկան հայտարարությամբ՝ ընդգծելով, որ փողոցը փակել են ոչ թե իրենք, այլ ոստիկաննե՛րը։
–Հավաքի մասնակիցներից հիմա տեղափոխվել են մայթ, բայց, ինչպես տեսնում եք, փողոցը դեռևս փակ է, և ոստիկանության կողմից որևէ գործողություն չի իրականացվում փողոցը բացելու համար։ Ոստիկանությունը շարունակ մեղադրում է մեզ, որ մենք ապօրինի կերպով փողոցը փակել ենք, բայց եթե իրենք դրանից հետո գործողություններ չեն իրականացնում, նշանակում է՝ իրե՛նց է ձեռնտու փողոցի փակ լինելը։ Այսինքն, իրե՛նք են փողոցը փակել, ոչ թե մենք,–ասել են ցուցարարները,–ի սկզբանե մեր նպատակը Բաղրամյան 26 գնալն էր։ Ճանապարհը փակվել է ոստիկանությա՛ն կողմից։ Այն, որ մենք հիմա այստեղ ենք, էն պատճառով է, որ Բաղրամյան փողոցը փակված է։ Եթե փակված չլիներ, մենք բոլորս խաղաղ երթով կգնայինք Բաղրամյան 26։
Նրանք հավելել են, որ իրենք աղբամանները ոչ թե փողոցը փակելու համար են տեղադրել Բաղրամյան պողոտայում, այլ ինքնապաշտպանությա՛ն։
***
Որոշ ժամանակ անց Վ. Օսիպյանը ցուցարարներին ասել է, որ եթե քաղաքապետարանից թույլտվություն ստանան դեպի Բաղրամյան 26 երթ իրականացնելու համար, ապա ոստիկանությունը որևէ խոչընդոտ չի ստեղծի։
–Որևէ հատուկ միջոց այս պահին ձեր նկատմամբ ոստիկանությունը չի պատրաստվում կիրառել,–հավելել է նա՝ վստահեցնելով, որ եթե ցուցարարները աղբամաններն ապամոնտաժեն և շարունակեն նստացույցը, իրենք անգամ «դուբինկա» չեն կիրառի նրանց դեմ։
–Եթե աղբամանները հանեք, ջրցան կկիրառենք, բայց միմիայն փողոցը լվանալու համար։ Մեր ջրցանով կմաքրենք,–ասել է Վ.Օսիպյանը։

7or.am