Աշխարհ

04.07.2015 17:27


Դելֆինը թռել է նավակի մեջ, կոտրել ամերիկուհու ոտքերն ու իր քիթը (տեսանյութ)

Դելֆինը թռել է նավակի մեջ, կոտրել ամերիկուհու ոտքերն ու իր քիթը (տեսանյութ)

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ՄԱՆ–ի Կալիֆոռնիայում: «The Orange County Register»-ի փոխանցմամբ՝ դելֆինը թռել է նավակի մեջ, վնասվածքներ հասցրել այնտեղ գտնվող կնոջը, ապա կոտրել սեփական քիթը և լողակը՝ ամբողջ նավակն արյունով պատելով։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 21-ին:

Քրիսի Ֆրիքմենը և նրա ամուսին Դիրքը որոշել են նշել իրենց ամուսնության տարեդարձը երեխաների՝ 16-ամյա Քորթնիի և 12-ամյա Տրիստանի հետ բաց ծովում: Ընտանիքի անդամները հիացած էին իրենց նավակի կողքին լողացող դելֆիններով, և չէին սպասում, որ կենդանիներից մեկը ցատկելու է նավակի մեջ:

Ցատկելու ընթացքում դելֆինը կոտրել է կնոջ ոտքերը: Ամուսինը քաշել է կնոջն անվտանգ վայր և առափնյա պահակախումբ կանչել:

Երբ փրկարարական նավակը մոտեցել է դեպքի վայր, Դիրքն աղջիկներին և կնոջն ափ է ուղարկել, որտեղ Քրիսիին արդեն սպասում էին բժիշկները: Դեպքի վայր ժամանած փրկարարներն օգնել են Դիրքին դուրս հանել դելֆինին նավակից, և կենդանին հեռացել է այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել, իսկ Քրիսին մոտ 5 ժամ անցկացրել է վիրահատարանում:

Ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում վիրավոր կինը գրել է. «Դելֆինը կարող էր վնասվածքներ հասցնել երեխաներիս, և ես շատ ուրախ եմ, որ նա ընկավ հենց իմ վրա»:

Առափնյա պահակախմբի ներկայացուցիչները նշել են, որ տեսել են, թե ինչպես են նավակի մեջ ցատկում ծովային առյուծները, սակայն երբեք չէին լսել, որ նման բան անեն դելֆինները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը