Աշխարհ

04.07.2015 10:19


«Թուրքական հոսքին» միջազգային արբիտրաժ է սպառնում

«Թուրքական հոսքին» միջազգային արբիտրաժ է սպառնում

«Թուրքական հոսք» գազատարի նախագիծը կարող է սառեցվել անորոշ ժամանակով, քանի որ Թուրքիան գազի գնի անհամաձայնության պատճառով մտադիր է «Գազպրոմի» դեմ հայց ներկայացնել միջազգային արբիտրաժ։ Այս մասին, «Գազետա»–ի փոխանցմամբ, հայտնում է ադրբեջանական «Trend»–ը՝ թուրքական պետական էներգետիկական «Botas» ընկերությանը հղումով:

Ռուսաստանը և Թուրքիան կես տարուց ավելի է՝ չեն կարողանում համաձայնության գալ գազի գնի զեղչի հարցում: Այս շաբաթ ավարտվել է ռուսական գազի մատակարարման պայմանագիրը, սակայն կողմերը դեռ համաձայնության չեն եկել։

Գործակալությունը նշում է՝ եթե մինչև այս շաբաթվա վերջ կողմերը չպայմանավորվեն զեղչի վերաբերյալ, թուրքական կողմը հայց կներկայացնի միջազգային արբիտրաժ, որն էլ փաստացի կսառեցնի երկկողմանի բոլոր բանակցությունները «Թուրքական հոսքի» հարցով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Թուրքական հոսքի» շինարարությունը կարող է հետաձգվել գազի գնի վերաբերյալ վիճաբանության պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը