Աշխարհ

04.07.2015 09:55


Աթենքի ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար

Աթենքի ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար

Աթենքում ոստիկանության աշխատակիցները լուսաձայնային նռնակներ են օգտագործել ցույցի մասնակիցների դեմ։ «Reuters»–ի փոխանցմամբ՝ բողոքի ակցիային մասնակցել է մի քանի տասնյակ մարդ։

Նշվում է, որ ցուցարարները դեմ են Հունաստանի՝ վարկատուների պահանջներն ընդունելուն։ Նրանցից շատերը սև հագուստ և սաղավարտներ են կրել։

Նշենք, որ հուլիսի 5–ին Հունաստանում հանրաքվե է տեղի ունենալու ֆինանսական օգնության հարցով։

Ավելի վաղ Հունաստանի կառավարությունում հայտարարել էին հանրաքվեից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը