Աշխարհ

04.07.2015 02:14


«Սուպեր Պուտին». լատվիացիները Պուտինի պատկերով շապիկներ են գնում (տեսանյութ)

«Սուպեր Պուտին». լատվիացիները Պուտինի պատկերով շապիկներ են գնում (տեսանյութ)

Լատվիայում մեծ տարածում են գտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով շապիկները, որոնց հեղինակն է Լատվիայի բնակչուհի Նատալյա Ռուսինովան: Ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն, հետաքրքիր գրառումներով շապիկներ թողարկելուց առաջ Նատալյան աշխատում էր անշարժ գույքի շուկայում՝ ռուսաստանցիներին Յուրմալայում բնակարաններ վաճառելով: Բայց քանի որ անշարժ գույքի պահանջարկը կտրուկ նվազել է, Նատալյան ստիպված է եղել նոր գործի մասին մտածել, ինչի արդյունքում ստեղծվել է «Սուպեր Պուտին» նախագիծը:

«Վլադիմի Վլադիմիրովիչը հավաքական կերպար է, Ռուսաստանի պատկերների կվինտէսենցիան: Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանի կերպարն այժմ ամենավաճառվող ապրանքն է ամբողջ աշխարհում, նամանավանդ Լատվիայում: Բոլոր շապիկներն արդիական են, բոլորն արտահայտում են համաքաղացիներիս զգացմունքները», - ասել է Ռուսինովան:

Մեկ շաբաթվա ընթացքում նախագծի մասին իմացել են ոչ միայն Եվրոպայում, այլ նաև Արևմուտքում, և, ըստ Ռուսինովայի, պատվերները գալիս են նույնսիկ ԱՄՆ-ից, Ավստրալիայից և Կանադայից:

Պուտինի նկարով շապիկ է պատվիրել նույնիսկ Լատվիայի ամենահայտնի կոմպոզիտոր Իմանտ Կալնինիշը, ում երգերն ու ռոք օպերաները հայտնի են հետխորհրդային ողջ տարածքում:

«Այո՛, նա ինձ համար երկրի ղեկավարի օրինակ է, և ես կածում եմ, որ Լատվիայում էլ մի օր նույն «տրամաչափի» ղեկավար կլինի: Ես երազում եմ այդ մասին: Այսօր Լատվիան նույնիսկ իր բյուջեն չի կարող կազմել առանց կենտրոնի, այսինքն՝ Բրյուսելի հրահանգի», – ասել է Կալնինիշը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը