Լրահոս

10.11.2009 17:32

Արմեն Աշոտյան. «Դասագրքերի որակի խնդիրն աքիլլեսյան գարշապարն է»

Արմեն Աշոտյան. «Դասագրքերի որակի խնդիրն աքիլլեսյան գարշապարն է»

-Մեր հանրակրթության դասագրքերի որակի խնդիրն աքիլլեսյան գարշապարն է։ Դասագրքեր գրելու խնդիրը շարունակական է։ Խնդիրը դժվար է լուծել, որովհետև մենք դեռևս չունենք դասագիրք գրելու կայացած մշակույթ,- ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով լրագրողների հարցադրմանը, թե դասագրքերի անորակությունից դժգոհում են և՛ուսուցիչները, և՛ աշակերտները, և՛ ծնողները։

Նախարարը նաև նշել է՝ դասագրքերի շուկան բավական փոքր է մեր երկրում, իսկ դասագրքերի ինքնարժեքը՝ բարձր.

-Հետևաբար, դասագիրք տպելու հավանականություն ունենալու համար պետք է ունենալ քիչ թե շատ ֆինանսական միջոցներ։ Առ այսօր անկատար են եղել նաև դասագրքերի ընտրության մեխանիզմները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։