Հուլիսի 2-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ներքին Շենգավիթի 13-րդ փողոցի տներից մեկի տանիքում ոմն Ռուբեն կանեփ է աճեցնում: Մեկնած օպերատիվ խումբը, 1957 թ. ծնված Ռուբեն Կ.-ի մասնակցությամբ կատարված զննությամբ, տանիքից հայտնաբերել է 3 կաթսա՝ կանեփանման 72 թփերով: Ըստ Ռուբեն Կ.-ի հայտարարության` դրանք կանեփի թփեր են, պատկանում են իրեն, խնամում է անձնական օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նույն օրը Ռուբեն Կ.-ն բերման է ենթարկվել: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Կանեփի թփեր տանիքում
Հուլիսի 2-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ներքին Շենգավիթի 13-րդ փողոցի տներից մեկի տանիքում ոմն Ռուբեն կանեփ է աճեցնում:
Մեկնած օպերատիվ խումբը, 1957 թ. ծնված Ռուբեն Կ.-ի մասնակցությամբ կատարված զննությամբ, տանիքից հայտնաբերել է 3 կաթսա՝ կանեփանման 72 թփերով:
Ըստ Ռուբեն Կ.-ի հայտարարության` դրանք կանեփի թփեր են, պատկանում են իրեն, խնամում է անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նույն օրը Ռուբեն Կ.-ն բերման է ենթարկվել:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: