Կիմ Չեն Ընի կինը զարմացրել է լրագրողներին իր հագուկապով (լուսանկար)
Հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանրությանն է ներկայացել կնոջ՝ Լի Սոլ Չժուի հետ. ամուսիններն ուսումնասիրել են Փհենյանի օդանավակայանի նոր տերմինալը։
Արևմտյան լրատվամիջոցներն ակնապիշ հետևում են ՀԿ առաջին տիկնոջ՝ հասարակության մեջ հայտնվելուն։ Նախորդ տարի նրա երկար բացակայությունը ենթադրությունների առիթ դարձավ, թե Լի Սոլ Չժուն հղի է։ Իսկ երբ ինքը ՀԿ առաջնորդը կորավ պաշտոնական լրահոսից, ավելի շատ ենթադրություններ ծնվեցին՝ հիվանդությունից մինչև պետական հեղաշրջում։
Նոր տերմինալ այցն այս տարի Լի Սոն Չժուի երկրորդ հայտնությունն էր. ապրիլին նա ֆուտբոլային հանդիպում էր դիտել ամուսնու հետ։
Ինչպես գրում է «Վեստի»–ն՝ «Yonhap»–ին հղումով, հյուսիսկորեացի լրագրողների ուշադրության կենտրոնում է եղել առաջին տիկնոջ հագուստը։ Արևմտյան ԶԼՄ–ի կարծիքով նա իրեն այնպիսի ազատություններ է թույլ տալիս, որոնց մասին երազել անգամ չեն կարող հյուսիսկորեացի սովորական կանայք։ Նրա կարճ շրջազգեստը և «Dior»–ի պայուսակը քննարկում էին դեռ 2012–ին։ Այս անգամ քննարկման առարկա է դարձել առաջին տիկնոջ լանջազարդը, որն ամրացված է եղել առաջնորդների դիմանկարների փոխարեն։ Համապատասխան լուսնակարը հրապարակել է «NK News»–ը։
Երկրի ղեկավարին ու նրա տիկնոջն ուղեկցել է Կին Չեն Ընի քույրը, որը հագել է սև կոստյում՝ ավելի համեստ առաջին տիկնոջ փիրուզագույն հագուստից։ Իր տեղում է եղել նաև կրծքանշանը, որը կորեացիները կրում են ի նշան հարգանքի Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի հանդեպ։
Ինչ վերաբերում է նոր տերմինալին, ապա այն կօգտագործվի միջազգային թռիչքների համար, իսկ նախկինը կծառայի ներքին ուղևորությունների համար։ Ընդհանուր առմամբ, նոր տերմինալը դուր է եկել Կիմ Չեն Ընին, սակայն հայտնի է դարձել, որ շինարարության ընթացքում հայտնաբերած թերությունների համար նա կարգադրել է մահապատժի ենթարկել գլխավոր ճարտարապետ Մա Վոն Չունին։

7or.am