Լրահոս

03.07.2015 10:38


ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերուն

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերուն

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հունիսի 30-ին այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը:

«Այցի ժամանակ ռազմագերուն փոխանցվել են նորություններ իր ընտանիքից, ինչպես նաև իր մասին նա որոշակի տեղեկություններ է փոխանցել իր ընտանիքի անդամներին»,- նշեց Է. Մուսայելյանը։

«Համաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրա հարազատների միջև»,- նշել է Էթերի Մուսայելյանը։

Մանրամասները՝ «Արցախպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը