Լրահոս

03.07.2015 12:36


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 2-3-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 48/1 հասցեում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի մոտակայքում այրվել է 30 քմ, Մոլդովական փողոցում գտնվող Պարսկական հյուրանոցի մոտակայքում՝ 50 քմ, Գալշոյան փողոցի Կույրերի շենքի մոտ՝ 20 քմ, Մինսկի փողոցում՝ արծվի արձանի մոտ՝ 1 հա, Թբիլիսյան խճուղում՝ 1000 քմ, Արզումանյան և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում՝ ՔԿԱԳ մարմնի մոտակայքում՝ 100 քմ, Վիլնյուսի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում՝ 1000 քմ, Դավթաշեն 4-րդ թաղամասի «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ 500 քմ, Հրազդանի կիրճում՝ «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ 1000 քմ, Ռուբինյանց փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում՝ 50 քմ, Ձոր-3 թաղամասում` ձիարշավարանի մոտակայքում՝ 900 քմ, Դրոյի փողոց թիվ 17 հասցեում գտնվող թիվ 2 պոլիկլինիկայի տարածքում՝ 200 քմ, Ռոմանոս Մելիքյան փողոցում՝ եկեղեցու մոտակայքում՝ 100 քմ խոտածածկ տարածք:

Արարատի մարզի Նոյակերտ գյուղում այրվել է մոտ 2700 քմ, Արագածոտնի մարզի Օշական գյուղի հիմնական դպրոցի մոտակայքում՝ 800 քմ, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Գետափնյա 4-րդ փողոցի մոտակայքում՝ 400 քմ, Վայոց ձորի մարզի Վանաշեն գյուղի Ազատության փողոցում՝ 1400 քմ խոտածածկույթ, 20 ծիրանենի և 8 խնձորենի, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ա. Մանուկյան փողոցում՝ 3500 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող «Իդեալ» խանութի մոտակայքում՝ 300 քմ, Եղվարդ քաղաքի թիվ N զորամասի մոտակայքում՝ 5000 քմ, Արզնի գյուղի 12-րդ փողոցում՝ 1000 քմ, Գառնու լիճ կոչվող տարածքում՝ 2800 քմ, Պտղնի գյուղի Բելաջիո ռեստորանային համալիրի մոտակայքում՝ 20 հա, Բալահովիտ գյուղի գերեզմանատուն տանող ավտոճանապարհին՝ 4000 քմ, Զովունի գյուղի 23-րդ փողոցում՝ 2000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը