Աշխարհ

03.07.2015 20:33


Յամալում կեչակեղևից բոժոժ են գտել, որում, հավանաբար, երեխայի մումիա կա

Յամալում կեչակեղևից բոժոժ են գտել, որում, հավանաբար, երեխայի մումիա կա

Յամալում՝ Մերձուրալյան շրջանի «Կանաչ զառիթափ» հնագիտական համալիրում, գիտնականների խումբն արժեքավոր գտածո է հայտնաբերել։ Ինչպես հաղորդել է Յամալա-նենեցական ինքնավար շրջանի Արկտիկայի ուսումնասիրության կենտրոնի աշխատակից Ալեքսանդր Գուսևը, գտածոն հնագույն շիրիմ է՝ մոտավորապես մ.թ. 13–րդ դարով թվագրվող։

Գերեզմանում հայտնաբերվել է լավ պահպանված, կեչակեղևից հյուսված բոժոժ, որում, հավանաբար, մարդու մումիա է գտնվում։ Բոժոժի երկարությունը 1 մ 30 սմ է, լայնությունը՝ մոտ 30 սմ։ Բոժոժը կրկնում է մարդկային մարմնի ուրվագծերը։

Գիտնականների խոսքերով՝ եթե դրանում իսկապես մումիա կա, ապա գլուխը և գանգը, հավանաբար, լավ պահպանված կլինեն։ Ենթադրվում է, որ բոժոժում երեխայի մումիա է գտնվում։ Նշվում է նաև, որ մետաղորսիչ սարքը զգալի քանակությամբ մետաղե իրեր է գրանցել։

Շուտով գտածոն մանրակրկիտ կհետազոտվի և կսքանավորվի՝ արտեֆակտի ճշգրիտ պատկերը ստանալու և թաղման ժամանակաշրջանը պարզելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը