Գերմանիային ցնցել են Մերկելի գաղտնալսման մասին նոր մանրամասները (տեսանյութ)
Գերմանիայում ԱՄՆ դեսպանը նախօրեին շտապ կանչվել է կանցլեր Անգելա Մերկելի գերատեսչություն՝ բացատրություններ տալու ԱՄՆ ԱԱԳ–ի շուրջ ծագած լրտեսական նոր սկանդալի մասին։ «Վեստի»–ի փոխանցմամբ՝ «WikiLeaks» պորտալը նոր ապացույցներ է ներկայացրել՝ ինչպես են ԱՄՆ հատուկ ծառայությունները, բրիտանացիների հետ համագործակցելով, գաղտնալսել Մերկելի և մի քանի տասնյակ գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազրույցները։ Լրտեսումն ընթացել է դեռ 1990–ականներից։
Բունդեսթագի վրդովված պատգամավորները պահանջում են, որպեսզի Բեռլինը վերջապես վճռական քայլեր ձեռնարկի՝ ի պատասխան Վաշինգթոնի զայրացուցիչ գործողությունների։
«Գաղտնալսվել են Մերկելի հեռախոսազրույցները դիվանագիտական այցով Վիետնամում գտնվելու ժամանակ։ Դա խիստ գաղտնի տեղեկատվություն է 2011–ին հունական ճգնաժամի շուրջ բանակցությունների, երկրի պետպարտքի մասին, որը Մերկելը քննարկել է իր անձնական օգնականի հետ»,–ասել է գերմանացի լրագրող Ջոն Գյոթցը։
Նոր է նաև այն տեղեկատվությունը, որ Մերկելի գաղտնալսմանը մասնակցել է Գերմանիայի մերձավոր դաշնակիցներից մեկը՝ Մեծ Բրիտանիան։
Անցյալ շաբաթ էլ պարզվել էր, որ գերմանացի հետախույզներն օգնել են ամերիկացիներին՝ լրտեսելու Ֆրանսիայի վերջին երեք նախագահներին։
Գերմանական կառավարությունից դեռ չեն մեկնաբանել «WikiLeaks»–ի հերթական բացահայտումը։

7or.am