Աշխարհ

03.07.2015 09:50


Սենատոր–դեմոկրատ Ուեբբը կմասնակցի ԱՄՆ նախագահական ընտրություններին

Սենատոր–դեմոկրատ Ուեբբը կմասնակցի ԱՄՆ նախագահական ընտրություններին

Ամերիկյան Վիրջինիա նահանգի նախկին սենատոր և ռազմածովային նավատորմի քարտուղար Ջիմ Ուեբբը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին։ Այս մասին նշվում է Ուեբբի պաշտոնական կայքում։

Նախընտրական արշավի ժամանակ Ուեբբը մտադիր է շեշտադրումներ անել ամերիկյան այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են կրթության մատչելիությունը, ազգային ենթակառուցվածքների վերականգնումը և ազգային անվտանգության ամրապնդումը։

«Բավարար ֆինանսական աջակցությամբ առաջնակարգ ընտրարշավ անցկացնելու դեպքում մեզ կհաջողվի բարձրացնել այդ խնդիրները և ստանալ ամերիկյան ժողովրդի ձայնը»,–նշել է Ուեբբը։

Նախկին սենատորն առաջադրվելու է դեմոկրատների կողմից, որոնց շարքերում ներկայումս առաջատարն է Հիլարի Քլինթոնը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը