Հրապարակվել են Հ. Քլինթոնի նամակները հայ–թուրքական հարաբերությունների մասին
Հրապարակվել են ԱՄՆ նախկին պետքարտուղար ՀիլարիՔլինթոնի՝ 2009թ.օգոստոսի 30–ին էլ. փոստով ուղարկած նամակները, որոնք վերաբերում են հայ–թուրքական հարաբերություններին։Այս մասին հայտնում է «Los Angeles Times»–ը՝ հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղարությանը։
Դրանցում Քլինթոնը, օրինակ, պետքարտուղարության աշխատակցուհուն հարցնում է՝ ի՞նչ է Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի անունը, կամ բանակցությունների օրակարգում ի՞նչ հարցեր են քննարկվում:
Իսկ պետքարուղարի նախկին օգնական ՖիլիպԳորդոնը ներկայացնելով մի տեքստի պատճեն՝ նշում է, որ թուրքերը համաձայնել են հրապարակել այն, եթե հայերն էլ համաձայնեն: Վերջիններն էլ համաձայն են, եթե Թուրքիան նախապես համաձայնություն տա փաստաթղթերը ստորագրել հոկտեմբերի 14-ին։
Գորդոնը նաև նշել է, որ Շվեյցարիայի ԱԳ նախարարին խնդրել է «ուղեկցել Դավուին, բայց եթե հաջողությանչհասնեն, իրենք, թերևս, ՀիլարիՔլինթոնի կարիքը կունենան»:
Նա նաև ավելացրել է, որ մի քանի բառերի փոփոխությունից հետո Դավութօղլուն համաձայնել է տեքստի հետ, և եթե թուրքական կողմը համաձայնի, ապա ստորագրությունը պետք է լինի հոկտեմբերի սկզբին, հավանաբար՝ հոկտեմբերի 12-ին։
«Ավելի դժվար կլինի մյուս կողմին համոզելը»,–նշել է նա։
Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009թ.հոկտեմբերի 10-ինՑյուրիխում։
Հրապարակվել են Հ. Քլինթոնի նամակները հայ–թուրքական հարաբերությունների մասին
Հրապարակվել են ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ 2009թ. օգոստոսի 30–ին էլ. փոստով ուղարկած նամակները, որոնք վերաբերում են հայ–թուրքական հարաբերություններին։ Այս մասին հայտնում է «Los Angeles Times»–ը՝ հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղարությանը։
Դրանցում Քլինթոնը, օրինակ, պետքարտուղարության աշխատակցուհուն հարցնում է՝ ի՞նչ է Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի անունը, կամ բանակցությունների օրակարգում ի՞նչ հարցեր են քննարկվում:
Իսկ պետքարուղարի նախկին օգնական Ֆիլիպ Գորդոնը ներկայացնելով մի տեքստի պատճեն՝ նշում է, որ թուրքերը համաձայնել են հրապարակել այն, եթե հայերն էլ համաձայնեն: Վերջիններն էլ համաձայն են, եթե Թուրքիան նախապես համաձայնություն տա փաստաթղթերը ստորագրել հոկտեմբերի 14-ին։
Գորդոնը նաև նշել է, որ Շվեյցարիայի ԱԳ նախարարին խնդրել է «ուղեկցել Դավուին, բայց եթե հաջողության չհասնեն, իրենք, թերևս, Հիլարի Քլինթոնի կարիքը կունենան»:
Նա նաև ավելացրել է, որ մի քանի բառերի փոփոխությունից հետո Դավութօղլուն համաձայնել է տեքստի հետ, և եթե թուրքական կողմը համաձայնի, ապա ստորագրությունը պետք է լինի հոկտեմբերի սկզբին, հավանաբար՝ հոկտեմբերի 12-ին։
«Ավելի դժվար կլինի մյուս կողմին համոզելը»,–նշել է նա։
Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում։
7or.am