Հացադուլ հայտարարած երիտասարդների առողջական վիճակը վատացել է (լուսանկար, լրացված)
Բաղրամյան պողոտա է ժամանել շտապ օգնության մեքենա. վատացել է անժամկետ հացադուլ հայտարարած երկու երիտասարդներից մեկի՝ Հարություն Հարությունյանի առողջական վիճակը։
Բժիշկները հետազոտել են նրան և առաջարկելտեղափոխել հիվանդանոց, սակայն երիտասարդը հրաժարվել է։ Չի համաձայնել նաև, որպեսզի գլյուկոզա ներարկեն։
Բժիշկները հետազոտել են հացադուլ հայտարարած Հայկ Պարիկյանին ևս, ու նշել, որ նրա մոտ շաքարը նորմայի ամենաստորին շեմին է. եթե ավելի իջնի, ապա պետք է հոսպիտալացնել։
Նշենք, որ երիտասարդները հացադուլ են հայտարարել հունիսի 30–ից։ Նրանք պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը։
***
Հացադուլ հայտարարած երիտասարդների առողջական վիճակը կրկին վատացավ, նրանց տեղափոխեցին հիվանդանոց։ Հացադուլը դադարեցվել է։
Հացադուլ հայտարարած երիտասարդների առողջական վիճակը վատացել է (լուսանկար, լրացված)
Բաղրամյան պողոտա է ժամանել շտապ օգնության մեքենա. վատացել է անժամկետ հացադուլ հայտարարած երկու երիտասարդներից մեկի՝ Հարություն Հարությունյանի առողջական վիճակը։
Բժիշկները հետազոտել են նրան և առաջարկել տեղափոխել հիվանդանոց, սակայն երիտասարդը հրաժարվել է։ Չի համաձայնել նաև, որպեսզի գլյուկոզա ներարկեն։

7or.am