Աշխարհ

03.07.2015 08:39


Բարի արարքներն օգնում են պայքարել սոցիոֆոբիայի դեմ

Բարի արարքներն օգնում են պայքարել սոցիոֆոբիայի դեմ

Բարի արարքներն օգնում են պայքարել սոցիոֆոբիայի դեմ: Գիտնականներն իրենց այս եզրակացությունը հրապարակել են «Motivation and Emotion» ամսագրում: Մեկ ամիս տևող ուսումնասիրություններին մասնակցել է 115 կամավոր, որոնց բաժանել են 3 խմբի:

Առաջին խմբի մասնակիցներին գիտնականները խնդրել են ամեն օր որևէ բարի արարք կատարել, օրինակ՝ օգնել հարևանին՝ հնձել բակի խոտը, կամ օգնել տնեցիներին՝ լվանալ ամանները:

Երկրորդ խմբի մասնակիցներին հանձնարարել են ավելացնել այլ մարդկանց հետ առօրյա սոցիալական շփումները, իսկ երրորդ խմբին` պարզապես գրանցել առօրյայում տեղի ունեցող իրադարձությունները և նրանց մասին պատմել գիտնականներին:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մարդիկ, ովքեր ամեն օր որևէ բարի արարք են կատարել, սկսել են ավելի շատ շփվել շրջապատի մարդկանց հետ, իսկ վախն անծանոթների նկատմամբ աստիճանաբար նվազել է։

Նման եզրակացությունը գիտնականները բացատրել են այն հանգամանքով, որ մարդիկ շնորհակալ են նրանց, ովքեր փորձում են օգտակար լինել, ինչը նշանակում է, որ սոցիոֆոբիայով տառապող մարդու սպասելիքներն ուրիշների հետ շփվելուց փոխվում են դեպի դրականը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը