Աշխարհ

02.07.2015 20:25


106 տարեկան հասակում մահացել է «բրիտանացի Շինդլերը»

106 տարեկան հասակում մահացել է «բրիտանացի Շինդլերը»

Մեծ Բրիտանիայում 106 տարեկան հասակում մահացել է հայտնի Նիկոլաս Ուինթոնը, ով 1939թ. զբաղվում էր Չեխոսլովակիայում բնակվող հրեա երեխաներին նացիստական ռեժիմից փրկելով: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը: 1939թ. Ուինթոնն այցելել է Չեխոսլովակիա և կազմակերպել ավելի քան 600 հրեա երեխաների տեղափոխումը Մեծ Բրիտանիա:

Իր գործունեության համար տղամարդը ստացել է «անգլիացի Շինդլեր» մականունը:

Մոտ 50 տարի նա գաղտնի էր պահում այդ պատմությունը, որի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նրա կինը տան նկուղում տեղի ունեցածի մասին փաստաթղթեր է գտել:

2003թ. Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2–րդը Ուինթոնին ասպետի տիտղոս է շնորհել, իսկ Չեխիայի երկրպագուները բազմաթիվ անգամ առաջարկել են Ուինթոնին Նոբելյան մրցանակ հանձնել: 2004թ. հոկտեմբերին Ուինթոնը երեխաներին փրկելու համար արժանացել է չեխական Սպիտակ առյուծ շքանշանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը