Չեխիայի իշխանությունները Հայաստան են ուղարկել հայկական հանցավոր խմբի ենթադրյալ անդամներին
«Prague Daily Monitor» հրատարակության հաղորդմամբ՝ հայկական հանցախմբի անդամ լինելու համար կասկածանքով մի քանի ամիս առաջ Չեխիայում ձերբակալված և 2010թ. հոկտեմբերին ազատ արձակված Արսեն Կակոսյանն ուղարկվել է հայրենիք՝ Հայաստան։ Այս մասին թերթին հայտնել է Պրահայի քաղաքային դատարանի խոսնակ Մարտինա Լհոտակովան։
Համաձայն մեղադրանքի՝ հանցախումբը, որը գլխավորում է Անդրանիկ Սողոյանը, մեծ գումար է պահանջել մի հայ ձեռնարկատիրոջից, և երբ վերջինս հրաժարվել է կատարել պահանջը, հանցախումբը մարդասպան է վարձել։ Վարձու մարդասպանը սկզբում սխալմամբ մեկ այլ հայի է վիրավորել, իսկ հետո նույնպես սխալմամբ սպանել գործի հետ ոչ մի առնչություն չունեցող չեխ վարորդի։
Մեղադրող կողմը չի ապացուցել Սողոյանի և Կակոսյանի մասնակցությունն այդ հանցագործությանը։ Կակոսյանին մասնավորապես մեղադրանք էր ներկայացվել ապօրինի զենք պահելու և կեղծ վարորդական իրավունքի համար։
Իսկ մարդասպանը՝ ազգությամբ ուկրաինացի Թիմուր Տրետյակովը, դատապարտվել է 22 տարվա ազատազրկման։