Լրահոս

02.07.2015 17:09


19 տարի անց բացահայտվել է «Նիվայի» դիմահար ապակու գողությունը

19 տարի անց բացահայտվել է «Նիվայի» դիմահար ապակու գողությունը

1996 թ. ապրիլի 22-ին ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում էր ստացվել է 1959 թ. ծնված Բորիս Պ.-ի ավտոմեքենայից կատարված գողության մասին:
Հունիսի 30-ին պարզվել է, որ նշված օրը Վանաձորի Չերկասի փողոցի թիվ 2 շենքի բակում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի 40.000 դրամ արժողությամբ դիմահար ապակին գողացել է 1978 թ. ծնված Բախշի Կ.-ն:
Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը