«Նաիրիտ»-ի բաժնետոմսերը վերադարձվել են ՀՀ կառավարությանը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն առաջարկել է պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով՝ 100 ԱՄՆ դոլար օտարման գնով «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը զիջել «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» (Rhinoville Property Limited) ընկերության նկատմամբ Միջպետական բանկի ունեցած վարկային պահանջի իրավունքը՝ մնացորդային ողջ անվանական արժեքով, ապահովման միջոցներով հանդերձ։
Կառավարությունը հավանություն է տվել Միջպետական բանկի կողմից «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերությանը և «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված վարկերի պահանջի իրավունքները զիջելու մասին որոշման նախագծին։
–Վարկի ընդհանուր գումարը 70 մլն դրամ է, և գրավադրված են ամբողջ բաժնետոմսերը,–ասել է Զախարյանը։
Նախարարի խոսքերով՝ նախագծով առաջարկվում է պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով՝ 100 ԱՄՆ դոլար օտարման գնով «Նաիրիտ 2» փակ բաժնետիրական ընկերությանը զիջել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ Միջպետական բանկի ունեցած վարկային պահանջի իրավունքը՝ մնացորդային ողջ անվանական արժեքով, ապահովման միջոցներով հանդերձ։
–Այստեղ վարկային միջոցները 110 մլն դրամ են, և գրավադրված է ամբողջ անշարժ գույքը,–ասել է նախարարը՝ հավելելով, որ ընդհանուր պայմանագիրն այսօր համաձայնեցման փուլում է, և ողջ գործընթացը կավարտվի հուլիսին։

7or.am