Տնտեսական

02.07.2015 13:15


ՌԴ–ի տրամադրած վարկը չի ուղղվի էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցմանը (լրացված)

ՌԴ–ի տրամադրած վարկը չի ուղղվի էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցմանը (լրացված)

ՀՀ ԱԺ–ում քննարկվում է «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը:

Հիմնական զեկուցող, ՊՆ նախարարի տեղակալ Արա Նազարյանը հայտնել է, որ այդ համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. հունիսի 26–ին Երևանում։ Նպատակը ՀՀ և ՌԴ միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրով ՀՀ ԶՈւ սպառազինման ապահովումն է։

–Համաձայնագրով ՌԴ կառավարությունը նախատեսում է ՀՀ կառավարությանը տրամադրել մինչև 200 մլն դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավոևրման համար։ Վարկը կտրամադրվի 13 տարի ժամկետով, որից առաջին 3 տարիներն՝ արտոնյալ պայմաններով՝ տարեկան 3 % տոկոսադրույքով։ ՀՀ–ի կողմից նախատեսվում է համաֆինանսավորում՝ համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրի արժեքի 10 %–ի չափով՝ ավանսային վճարումների տեսքով,–ասել է Ա.Նազարյանը։

Նա նաև ընդգծել է, որ այս վարկից որևէ լումա չի ուղղվելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման փոխհատուցմանը։

–Առհասարակ, ռազմական բյուջեից որևէ լումա չի կարող տրամադրվել այլ նպատակների համար ծախսելու համար,–հավելել է նա:

***

Համաձայնագիրն ընդունվեց 98 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը